ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, ԲՀԿ-ի ժամանակ պատերազմ չի պարտվել. զո ՛ւր եք վայրահաչում

ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, ԲՀԿ-ի ժամանակ պատերազմ չի պարտվել Հայաստանը, ոչ թե Հայաստանը, այլ՝ ներկայիս իշխանությունը: Այնպես, որ հիմա զուր եք վայրահաչում հայրենադավներ, զուր եք փորձում ցեխ շպրտել այն մարդկանց վրա, ովքեր տարիներ շարունակ միայն ազգանպաստ գործունեություն են ծավալել:

Հետևելով «Տո՛ւր նրան, ով քեզանից խնդրում է, և ով կամենում է քեզանից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»,-պատգամին՝ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցներն ամեն անգամ անում են հնարավորինս, որ օգնեն ու աջակցեն մեր հայրենակիցներին:

Հետևել Տիրոջ պատգամներին ու հնարավորինս օգնել մարդկանց՝ այս է ճշմարիտ քրիստոնյայի նպատակն ու ճանապարհը` մոտենալու Աստծուն:
Ծառուկյանն ու իր թիմը, թերևս, իր առաքինի վարքով ու գթասրտությամբ էր, որ արժանացավ Ամենազոր Բարձրյալի բարեհաճությանն ու այս սկզբունքով փորձ են անում դաստիարակել սերունդներ: Ուստի՝  սին ու բանսարկու խոսակցությունները չեն կարող փչացնել նրանց բարի համբավը:



Յուրաքանչյուր բարի գործ ինքն է իր համար ճանապարհ հարթում, առավել ևս երբ կամքդ արդար է, հավատքդ՝ զորավոր, աշխատանքդ՝ աստվածահաճո: Այնպես, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ օղակը սեղմելու իշխանության բոլոր փորձերը չեն կարող քաղաքական ուժին հետ կանգնեցնել ո՛չ օրենսդրական, ո՛չ էլ հասարակական գորունեությունից: Կուսակցությունը նախկինի նման շարունակում է կուռ կառույց մնալ ու աշխատել թե՛ հասարակության հետ և թե՛ կուսակցական կառույցների ներկայացուցիչների հետ:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Homeland was not surrendered during the PAP, during the PAP Armenia did not lose the war, not Armenia, but the current government. So now you are vandalizing patriots in vain, you are trying in vain to throw mud at people who have been carrying out only patriotic activities for years.


Gagik Tsarukyan and his teammates always do their best to help and support our compatriots.
Following the Lord’s message and helping people as much as possible is the goal and way of a true Christian to draw closer to God.
Tsarukyan and his team, unfortunately, with their virtuous behavior and compassion, won the favor of the Almighty and try to educate generations on this principle. Therefore, vain and vicious talk can not spoil their reputation.

Every good deed paves the way for itself, especially when your will is right, your faith is strong, and your work is pleasing to God. So, all the attempts of the government to tighten the noose around the PAP leader Gagik Tsarukyan can not stop the political force from either legislative or public activity. The party continues to be a solid structure and continues to work with both the public and representatives of party structures.
GREEN PRESS